Մեր մասին

Վերադարձնում ենք ձեր տրամադրությունն ու առողջ ժպիտը
Սկսած 2012 թվականից՝ ստոմատոլոգիական կլինիկան կատարում է բազմապրոֆիլ աշխատանքներ։ Լավագույն սարքավորումներով և որակյալ նյութերով հագեցած կլինիկայում աշխատում են երկար տարիների փորձով մասնագետներ։

Այս տարիների ընթացքում մենք՝
Պարգևել ենք ավելի քան 5700 ժպիտ մեր հաճախորդներին
Հիմնադրել ենք Bianco Aesthetics կոսմետոլոգիական կենտրոնը
Ունենք լավագույն և պրոֆեսիոնալ անձնակազմը
Ներդրել ենք ապառիկ բուժման տարբերակ
Մեզ մոտ պետպատվերով իրենց ատամներն են բուժել բազում երեխաներ, թոշակառուներ, հաշմանդամներ, նպաստառուներ
Բուժումն իրականացնում ենք նաև սոցփաթեթով և ապահովագրությամբ
Աշխատում ենք միայն բարձրակարգ նյութերով և սարքավորումներով
Շապիկները, պրոթեզներն անմիջապես պատրաստվում են մեր ատամնատեխնիկական լաբորատորիայում

Տնօրեն

Կարեն Քոռ-Օղլյան

Ընտանեկան ստոմատոլոգ

Գոհար Յունիկյան

Ավարտել է ԵՊԲՀ օրդինատուրայի ստոմատոլոգիական ֆակուլտետը։
Մասնագիտությամբ ընտանեկան ստոմատոլոգ։
Աշխատել է ՌԴ֊ում թերապևտ-ստոմատոլոգ, վիրաբույժ ստոմատոլոգ, մանկական ստոմատոլոգ։
Մասնակցել է բազմաթիվ կոնֆերանսների, անցել վերապատրաստումներ։
10+ տարվա աշխատանքային փորձ։
Ընդհանուր ստոմատոլոգ

Վահե Սարգսյան

Ավարտել է ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի օրդինատուրան։

Մասնակցել է վերապատրաստման դասընթացների։

5+ տարվա աշխատանքային փորձ

Փոքրիկների սիրելի բժիշկն է

Իմպլանտոլոգ, ընդհանուր ստոմատոլոգ

Վարդան Բակալյան

Բժշկական գիտությունների թեկնածու

Ավարտել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանը

Մասնագիտական կրթություն է ստացել նաև Հունաստանում և Ֆրանսիայում։

Բազմիցս մասնակցել է, ինչպես նաև հանդես է եկել զեկույցներով տարբեր գիտական կոնֆերանսներում, այդ թվում՝ արտերկրում:

Ստոմատոլոգ-օրթոդոնտ

Արմինե Դանիելյան

012 թ. գերազանց ավարտել է Մ. Հերացու անվան ԵՊԲՀ “Մանկական ստոմատոլոգիա ու Օրթոդոնտիա” մասնագիտացմամբ օրդինատուրան

2009 թ. գերազանց ավարտել է Մ. Հերացու անվան ԵՊԲՀ Ստոմատոլոգիական ֆակուլտետը

Ունի ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ

Մասնակցել է բազմաթիվ կոնֆերանսների ու որակավորման գերազանցման կուրսերի

Ստոմատոլոգ-օրթոդոնտ

Լաուրա Շաբոյան

Ավարտել է Մ. Հերացու անվան ԵՊԲՀ Ստոմատոլոգիական ֆակուլտետը

10 տարվա աշխատանքային փորձ

Բազմաթիվ վերապատրաստումներ արտերկրում