Skip to main content

5 պատճառ արագ ատամնաբույժի դիմելու համար։ Մենք՝ հայերս, սիրում ենք դիմել բժշկի, երբ դանակը հասել է ոսկորին, բայց կան դեպքեր, որոնց դեպքում ատամնաբույժին դիմելը  անխուսափելի է օրինակ այս դեպքերում՝


Ատամի ցավ

Ամենից հաճախ պացիենտները դիմում են ատամնաբույժի, երբ անհանգստացնում է ատամի ցավը, և նույնիսկ ցավազրկողները չեն ազդում, իսկ ցավը գնալով ուժգնանում է։

Լնդերի արյունահոսություն
Այս դեպքում արյունահոսություն է առաջանում սնունդը ծամելիս և ատամները մաքրելիս։ Թուլացած լնդերն այլևս չեն դիմանում սովորական ծանրաբեռնվածությանը և հեշտությամբ արնահոսում են։

Ատամների գույնի փոփոխություն, ատամնաքարերի առկայություն
Նկատե՞լ եք, որ ձեր ատամները  դեղնե՞լ են։ Այդ դեպքում ժամանակն է գրանցվել հիգիենիկ մաքրման համար: Ատամների բնական սպիտակությունը պահպանելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ այցելել ատամնաբույժի:

Իմաստության ատամների ծկթում
Հաճախ, երբ իմաստության ատամները սկսում են ծկթել, մարդը ուժեղ ցավ է զգում ոչ միայն ամբողջ ծնոտի, այլև գլխի շրջանում: Հետազոտման ժամանակ ատամնաբույժը կուսումնասիրի բերանի խոռոչը և կորոշի, թե արդյոք ձեր դեպքում անհրաժեշտ է հեռացնել այն, թե՝ ոչ։

Ատամի վնասվածք, կորուստ կամ երբ փշրվում է

Եթե ​​ատամը փշրվել է, կոտրվել, ապա անհրաժեշտ է անմիջապես այցելել ատամնաբույժի։ Մեկ ատամի բացակայության պատճառով ամբողջ ատամնաշարը կարող է տեղաշարժվել։ Արդյունքում կարող են առաջանալ նաև անհարմարություններ սնունդ ընդունելիս։

Բիանկոյում այս խնդիրները լուծվում են մաքսիմալ արդյունավետ, արագ և անցավ։

Leave a Reply