Skip to main content

Ատամների գերզգայությունը ախտահարում է ատամի վզիկը կամ ատամի արմատի բաց հատվածները, որը դրսևորվում է կարճատև ցավային ռեակցիայով։

Պատճառներից են՝

էմալի մեխանիկական վնաս – սխալ ընտրված մածուկի կամ կոշտ մազերով խոզանակի օգտագործում, ատամները մաքրելիս ավելորդ ճնշում
Թթուների հաճախակի ազդեցություն -սոդայի, թթու մրգերի օգտագործում
Ատամնաբուժական հիվանդություններ, որոնց դեպքում խախտվում է էմալի կառուցվածքը՝ կարիես, էմալի էրոզիա
Պարոդոնտալ հիվանդություններ
Իոնացնող ճառագայթման ազդեցությունը– աշխատանք վտանգավոր արդյունաբերություններում, ճառագայթների ազդեցություն

Գերզգայունությունը կարող է ժամանակավոր լինել: Օրինակ՝ ատամնաքարերի հեռացումից կամ ատամների պրոֆեսիոնալ սպիտակեցումից հետո առաջին 3 օրվա ընթացքում կարող է առաջանալ գերզգայունություն։

Կան նաև այլ գործոններ, որոնք նպաստում են ախտանիշի զարգացմանը։

Եթե նկատում եք այս ախտանշաններից որևէ մեկը, ապա այցելեք Բիանկո խորհրդատվության։

Leave a Reply