Կլինիկայի նորությունները

Օրթոպեդիկ ստոմատոլոգիական ծառայություն

Օրթոպեդիկ ստոմատոլոգիան վերաբերում է դիմածնոտային համակարգի ամբողջականության ու ֆունկցիայի խախտումների դեպքում ախտորոշման, բուժման եղանակներին, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների մշակմանը: Ժամանակակից օրթոպեդիկ ստոմատոլոգիայի նպատակն է վերականգնել ատամների և ողջ ատամնաշարի ամբողջականությունը տարբեր կոնստրուկցիաների միջոցով, որոնք լինում են անշարժ և շարժական (մասնակի և լրիվ) և ֆիքսվում են ատամների,ինչպես նաև իմպլանտների վրա: Արդյունքում վերականգնվում են ծամելու, խոսելու ֆունկցիաները ինչպես նաև ատամների, ատամնաշարերի էսթետիկ տեսքը, հաճախորդը նորից հնարավորություն է ստանում գեղեցիկ ժպտալու: Ատամների փոքր դեֆեկտները կարող են վերականգնվել բարձր գեղագիտական հատկանիշներով օժտված ներդիրների կամ երեսպատիչների օգնությամբ:

Անշարժ պրոթեզավորում

Անշարժ կոնստրուկցիաների դասին են պատկանում պսակները և կամրջաձև պրոթեզները:

Ատամի պսակի զգալի քայքայվածության պայմաններում,երբ հնարավոր չէ վերականգնել ատամի անատոմիական ձևը պսակի կամ ներդիրի միջոցով կիրառվում են  գամիկներ, որոնց վրա տեղադրվում են արհեստական պսակները, կիրառվում են նաև կամրջաձև պրոթեզներ` հենարանային  ատամների վրա պսակ պատրաստելով:

Կամրջաձև պրոթեզները կիրառվում են մեկ կամ մի քանի ատամների բացակայության հետևանքով առաջացած դեֆեկտը վերականգնելու նպատակով:

Պսակները և կամրջաձև պրոթեզները լինում են մետաղական,մետաղ կերամիկական,մետաղ պլաստմասե,լրիվ կերամիկական,ցիրկոնիումի օքսիդի հենքի վրա,ինչպես նաև ժամանակավոր`պլաստմասե:

Մետաղական և մետաղ կերամիկական պսակները պատրաստվում են ազնիվ և ոչ ազնիվ մետաղների համաձուլվածքների օգտագործմամբ:

ortopedia1

Ինչպես ատամների,այնպես էլ իմպլանտների վրա կարող են օգտագործվել տելեսկոպիկ ֆիքսացիայով կոնստրուկցիաներ;

ortopedia2

Դրանց օգտագործումը շատ հարմար է,իսկ լնդին հպվող հատվածները պատրաստված են բարձր որակի ոսկուց,ինչը դրական է ազդում լնդի առողջության վրա:

Շարժական պրոթեզավորում

Շարժական պրոթեզավորման ցուցում է հանդիսանում ատամների մասնակի կամ ամբողջական կորուստը:

Ժամանակակից շարժական պրոթեզները զգալի փոփոխությունների են ենթարկվել: Ժամանակակից նյութերի օգտագործումը շարժական պրոթեզները դարձրել է մաքսիմալ հարմարավետ և էսթետիկ:

Պրոթեզը պատրաստելու համար պահանջվում է անհատական մոտեցում յուրաքանչյուր պացիենտին:Կախված անհատական տվյալներից (բերանի խոռոչի վիճակ,էսթետիկ պահանջներ և ալն),կազմվում է բուժման պլան և պացիենտին առաջարկվում է տարբեր տեսակի շարժական պրոթեզներ`մետաղական, պլաստմասե հենքով (ճկվող,բյուգելային)

ortopedia3

ինչպես նաև շարժական պրոթեզ իմպլանտների վրա:

ortopedia4

Ժամանակակից շարժական պրոթեզները շատ հարմարավետ են, ինչը հնարավորություն է ընձեռնում ազատ ծամելու, խոսելու, անկաշկանդ ժպիտի ժամանակ նրանք ապահովում են բնական տեսքը: Նրանց օգտագործումն այնքան հարմարավետ է, որ ցանկացած մարդ կարող է մոռանալ պրոթեզների գոյության մասին թե՛ գիշերը և թե՛ ցերեկը: Վերջին տարիների զարգացած Արևմտյան երկրների նվաճումները կարող են ձեզ մատուցվել ատամների և իմպլանտների վրա բարդ պրոթեզավորման տեսքով: Մենք քայլում ենք ժամանակին համընթաց: