Կլինիկայի նորությունները

Օրթոդոնտիա

Օրթոդոնտիան ստոմատոլոգիայի այն ճյուղն է, որը զբաղվում է ատամնածնոտային անոմալիաների առաջացման պատճառների և զարգացման ուսումնասիրմամբ, անոմալիաների կանխարգելմամբ, ախտորոշմամբ և բուժմամբ:

 Ատամնածնոտային անոմալիաների կանխարգելումը, ինչպես նաև բուժումը հնարավոր է դեռևս վաղ տարիքից:

Առաջին այցելության ժամանակ  մեր մասնագետը ծանոթանում է պացիենտին անհանգստացնող գանգատներին, այնուհետև  իրականացվում է  բերանի խոռոչի մանրակրկիտ կիլինիկական հետազոտություն, արտաբերանային և ներբերանային լուսանկարների ստացում, ծնոտների դիագնոստիկ գիպսե մոդելների ստացում և հատուկ ռենտգեն հետազոտություններ: Այս բոլոր հետազոտությունների հիման վրա իրականացվում է  վերջնական ախտորոշում և յուրաքանչյուր պացիենտի համար կազմվում է բուժման անհատական պլան, որը նրան ներկայացվում է  հաջորդ այցի ժամանակ:

Կախված անոմալիայի տեսակից և պացիենտի տարիքից  մեզ մոտ առաջարկվում են ատամնածնոտային անոմալիաների բուժման հետևյալ տարբերակները`

·   ատամնածնոտային անոմալիաների կանխարգելում տարբեր շարժական և անշաժ սարքերի միջոցով,

·  ատամնածնոտային անոմալիաների ֆունկցիոնալ բուժում տարբեր շարժական և անշարժ սարքերի միջոցով,

·  ատամնածնոտային անոմալիաների բուժում բրեկետ-համակարգի միջոցով.

·  ստանդարտ մետաղական բրեկետ-համակարգ,

ortodontia1

·  ստանդարտ կերամիկական բրեկետ-համակարգ,

ortodontia2

·  ստանդարտ կոմպոզիտային բրեկետ-համակարգ,

ortodontia3

·  սապֆիրե բրեկետ-համակարգ,

ortodontia4 ortodontia5

·  ինքնակարգավորվող մետաղական բրեկետ-համակարգ,

ortodontia6 ortodontia7

·  ինքնակարգավորվող կերամիկական բրեկետ-համակարգ,

ortodontia8

քունքստործնոտային հոդի հիվանդությունների բուժում,

ortodontia9

Invisalign համակարգով բուժում, որը թափանցիկ պլաստմասե  կապպաների համակարգ է և կատարում է  բրեկետ-համակարգի ֆունկցիա:

ortodontia10 ortodontia11 ortodontia12

Մեր մասնագետը  կօգնի ընտրել  Ձեզ համար ամենաօպտիմալ բուժման եղանակը և ունենալ առողջ, գեղեցիկ ու անկաշկանդ ժպիտ: