Կլինիկայի նորությունները

Սպիտակեցում

Ձյունաճերմակ ատամներ ունենալու մասին երազում են բոլորը: Ժամանակին դա եղել է երազանք, իսկ այժմ նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ, սպիտակեցումն իրականացվում է  առանց ատամի հյուսվածքների վնասման: Անհրաժեշտ է հիշել, որ ատամների սպիտակեցումն, ըստ երևույթին, բավականին պատասխանատու գործողություն է, և կարող է իրականացվել միայն բարձրակարգ մասնագետների կողմից, հնարավոր տհաճություններից և բարդություններից խուսափելու համար: Գոյություն ունեն սպիտակեցման մի քանի եղանակներ`քիմիական և ֆիզիկական  (այդ թվում լազերային):

  Սպիտակեցման ֆիզիկական եղանակներն իրականացնում են  ատամի պսակի արտաքին մակերեսին գտնվող ատամնանստվածքների ու փառի հեռացում:Նրանցից են աբրազիվ մածուկների կիրառումը, օդաաբրազիվ (AIR FLOW) և ուլտրաձայնային եղանակները: Այսպիսով, ատամները ձեռք են բերում իրենց բնական երանգն ու փայլը: Իսկ քիմիական ու լազերային եղանակներով ատամների սպիտակեցումը հնարավորություն է տալիս  ատամի բնական երանգը փոխել 3-5 երանգով: Վերջնական արդյունքը կախված է պացիենտի տարիքից և ատամի մեջ պիգմենտների պարունակության աստիճանից: Ըստ երևույթին, ատամների գույնն անմիջականորեն կախված է օգտագործվող սննդից, մասնավորապես սննդային գունանյութերից, սուրճից և ծխախոտից:

  Քիմիական եղանակը կարող է իրականացվել  տնային պայմաններում կամ ստոմատոլոգիական կաբինետում: Քիմիական որևէ եղանակ ընտրվում է անհատական` տվյալ հաճախորդի համար:

  Գոյություն ունեն նաև հակացուցումներ սպիտակեցման համար  ինչպիսիք են հղիությունը, կրծքով կերակրումը, ատամների գերզգայնությունը: Վերջինս  հարաբերական հակացուցում է հանդիսանում, քանի որ կարելի է նախ կատարել հատուկ նյութերի օգնությամբ գերզգայնության վերացում, ապա ընտրել սպիտակեցման անհատական և ամենաբարենպաստ տարբերակը: Խորհուրդ է տրվում բերանի խոռոչի պրոֆեսիոնալ մաքրումը, այդ թվում ատամնաքարերի և ատամնափառի հեռացումը կատարել առնվազն տարին երկու անգամ, ինչը նույնպես խթանում է ժամանակի ընթացքում ատամի գույնի փոփոխության:

Առողջ ատամներ ու սպիտակափայլ ժպիտ ունենալու հնարավորությունը այսուհետ ձեր ձեռքերում է: