Կլինիկայի նորությունները

Սինուս լիֆթինգ

Սինուս լիֆթինգը ոսկրային ատրոֆիայի ժամանակ կատարվող վիրահատական միջամտություն է, որն ուղղված է ատամնային իմպլանտի տեղադրման պայմանների բարելավմանը:

 Գոյություն ունի սինուս լիֆթինգի երկու տեսակի վիրահատություն`բաց և փակ:

Սինուս լիֆթինգ վիրահատությունը ցուցված է վերին ծնոտի կողմնային հատվածի ատրոֆիայի ժամանակ:

Ոսկրային զանգվածի ավելացումը հայմորյան ծոցի հատակի շրջանում սինուս լիֆթինգի միջոցով թույլ է տալիս իմպլանտոլոգին օգտագործել ավելի երկար իմպլանտներ,որը նախընտրելի է ծնոտի կողմնային հատվածներում և ստեղծում է բարենպաստ պայմաններ ծամողական ուժերին դիմադրելու համար երկար տարիների ընթացքում:

sl1