Կլինիկայի նորությունները

Իմպլանտացիա

Ատամնային իմպլանտը կամ ներտունկը տեղադրվում է հեռացված ատամի կամ ատամների տեղը` վերականգնելու համար ատամնաշարի դեֆեկտը կամ ամբողջ ատամնաշարը: Իմպլանտը կարող է տեղադրվել ատամը հեռացնելուց անմիջապես հետո, կամ մի որոշ ժամանակ անց:Այն պատրաստված է բիոհամատեղելի տիտանի  համաձուլվածքից: Իմպլանտը տեղադրելուց որոշ ժամանակ անց այն ինտեգրվում է ոսկրի հետ, որից հետո կարող է ծառայել երկար տարիներ, անգամ տասնամյակներ: Իմպլանտի օգնությամբ վերականգնված ատամները համապատասխան խնամքի պայմաններում ամուր են և հուսալի:

Առավելությունները

Ատամնային իմպլանտի օգնությամբ կատարված պսակները և կամուրջները ֆունկցիոնալ և էսթետիկ առումով չեն տարբերվում բնական ատամից,

Փաստացի իմպլանտը դանդաղեցնում է բացակայող ատամի տեղում ոսկրային հյուսվածքի ատրոֆիան, քանի որ ոսկրային հյուսվածքը դառնում է ֆունկցիոնալ,

Վերականգնվում են բացակա ատամների` ծամողական, խոսակցական ֆունկցիաները և էսթետիկան,

Իմպլանտները օգնում են  խուսափել դեմքի օվալի տարիքային փոփոխություններից,

Հարակից ատամները չեն վնասվում,

Հնարավորություն է ընձեռնվում լրիվ անատամության դեպքում տեղադրել անշարժ պրոթեզներ կամ ամուր ֆիքսել շարժական պրոթեզները,

Իմպլանտները հնարավորություն են տալիս ստանալ գերազանց էսթետիկ արդյունք:

       Իմպլանտացիա կարող է կիրառվել տարբեր դեպքերում`

Իմպլանտը կարող է փոխարինել միակ բացակայող ատամը: 

Այս դեպքում մենք կխուսափենք հարակից ատամները վնասելուց`կամուրջներ պատրաստելու նպատակով,ինչը հնարավորություն կտա պահպանել հարակից ատամների ամբողջականությունը:

Իմպլանտների օգնությամբ կարելի է վերականգնել ինչպես մասնակի,այնպես էլ լրիվ անատամությունը:

Մեծամասամբ մարդկանց մոտ ոսկրային հյուսվածքի վիճակը բավարար է լինում իմպլանտների տեղադրման համար:Հակառակ պարագայում չբավարարող ոսկրային հյուսվածքը կարելի է լրացնել հատուկ վիրահատական միջամտությունների օգնությամբ:

Իմպլանտացիան կարող է ապահովել ավելի կայուն ֆիքսացիա լրիվ և մասնակի շարժական պրոթեզների համար:

Իմպլանտացիան օգնում է խուսափել շարժական պրոթեզներից:

      Իմպլանտացիան քայլ առ քայլ

Իմպլանտացիան կատարվում է բերանի խոռոչի սանացիան ապահովելուց հետո, այսինքն պետք է նախօրոք հեռացնել ատամնաքարերը, վերացնել կարիոզ օջախները, հեռացնել վերականգմանը ոչ ենթակա ատամները:

Իմպլանտացիա կատարելուց առաջ հետազոտվում է`

Ընդհանուր առողջական վիճակը, իսկ տեղային հյուսվածքները զննվում են նաև ռենտգեն հետազոտության միջոցով,

Վիրահատությունը կատարվում է տեղային անզգայացմամբ:Ոսկրային հյուսվածքը նախապատրաստելուց հետո տեղադրվում է  իմպլանտը,

Իմպլանտը սերտաճում է ոսկրային հյուսվածքին 3-6 ամսում

3-6 ամիս հետո լինդը ձևավորող էլեմենտը, ինչը հնարավոր է կատարել նաև վիրահատության ժամանակ: Այնուհետև ստացվում է դրոշմ: Վերջում տեղադրվում է աբաթմենտը, որը կապող օղակ է ատամնային իմպլանտի և նրա վրա ֆիքսվող պսակի կամ կամրջաձև պրոթեզի միջև:

Կախված տեղային հյուսվածքների վիճակից` իմպլանտացիան կարող է կատարվել հետևյալ մեթոդներով`

Միամոմենտ  իմպլանտացիա անմիջական ծանրաբեռնվածությամբ`այսինքն  ատամը հեռացնելուց և իմպլանտը տեղադրելուց հետո նրա վրա անմիջապես վերականգնվում է ատամի պսակային հատվածը.

Միամոմենտ իմպլանտացիա`այսինքն իմպլանտը տեղադրվում է ատամը հեռացնելուց անմիջապես հետո.

Իմպլանտացիա միաժամանկյա ոսկրային հյուսվածքի ավելացմամբ վերին և ստորին ծնոտների վրա.

Իմպլանտացիա սինուս լիփթինգով`այսինքն հայմորյան ծոցի հատակի բարձրացմամբ.

Սինուս լիֆթինգի իրականացում,որից 6-8 ամիս անց կատարվում է իմպլանտացիան.

Վերին և ստորին ծնոտների շատ բարակ ոսկրի առկայության դեպքում ոսկրային պլաստիկայի իրականացում` տարբեր բարդ մասնագիտացված վիրահատությունների օգնությամբ,ինչպիսիք են ոսկրային բլոկերով պլաստիկան, կամ ծնոտի դիստրակցիան:

Իմպլանտների վրա ատամների վերականգնման եղանակները`

Միայնակ պսակներ.

Կամրջաձև պրոթեզ ամրացված իմպլանտների վրա.

Իմպլանտների միջոցով ծնոտի լրիվ անատամության ամբողջական վերականգնում:Ծնոտի լրիվ անատամության դեպքում իմպլանտների վրա կարող է տեղադրվել այսպես կոչված <<պայմանական շարժական>> կամրջաձև պրոթեզ, որը պտուտակների օգնությամբ անշարժ ֆիքսվում է ծնոտին, սակայն ցանկացած ժամանակ կարող է հեռացվել`իմպլանտների շրջանում մասնագիտացված հիգիենա իրականացնելու նպատակով.

Իմպլանտների օգնությամբ լրիվ շարժական պրոթեզների կայունացում.

Բարդ տեխնոլոգիական պրոցեսներով պատրաստվող տելեսկոպիկ ֆիքսացիայով վերականգնումներ.